ԱՐՏԱԳԱՂԹ` ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) փորձում է համալրել իր ընտրողների թիվը: Այս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին ստիպում են զանգվածային դիմումներ ներկայացնել ոստիկանությանը՝ խնդրելով իրենց հաշվառել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7 ընտրատարածքում: Հիմնականում նման դիմումներ կորզում են մարզերում գրանցում ունեցողներից: Նույն աղբյուրների փոխանցմամբ` նման քայլի է դիմում նաեւ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը` իրեն պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցներին ժամանակավորապես դարձնելով արաբկիրցի:
Լուրի կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով, բնականաբար, հերքեց լուրը` ասելով, որ ինքը նման բաներով չի զբաղվում. «Ես իմ ընտրողներն ունեմ, ինձ ավել մարդ պետք չի: Փաստ ունե՞ք, մի հոգու անո՛ւն ասեք»:
Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մեղադրանքներն առ այն, որ միլիոնավոր դրամներ բյուջե չի մուտքագրում: Հարցին Սամվել Ալեքսանյանը հարցով պատասխանեց. «Ես ավելի շատ հետաքրքրված եմ` էն խոշոր տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իրա որձ կովերին գտավ, թե հլը ման ա գալիս»:




Լրահոս