
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը 9 ամիս անց տուն է վերադարձել: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում դահուկներով սահելու հետևանքով ստացած վնասվածքների պատճառով նա այս ամբողջ ընթացքը հիվանդանոցում է անցկացրել:
Նա վեց ամիս անցկացրել էր Ֆրանսիայի հոսպիտալում, այնուհետև տեղափոխվել էր Լոզանի վերականգնողական կենտրոն, իսկ այժմ իր բուժումը կշարունակի տանը: