Հույս կա` Շումախերը կապաքինվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակում դրական տեղաշարժ է գրանցվել։ Այդ մասին հաղորդել է ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կեմը, հայտնում է «Bild»-ը։

«Կան որոշակի հաջողություններ։ Դրանք հույս են տալիս, որ Միխայելը կապաքինվի»,- ասել է Կեմը։

Հիշեցնենք, որ 2013 թվականին ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու պատճառով Շումախերը հայտնվել էր կոմայի մեջ: Դրանից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից և բուժվում է տնային պայմաններում։




Լրահոս