ՍԴ ԱՆԴԱՄԻ ՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արմեն Աշոտյանը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակել պրոռեկտոր Գաբրիել Բալայանին: Ամենայն հավանականությամբ, հենց նրան էլ առաջիկայում կդարձնեն Բրյուսովի ռեկտոր: Հիշեցնենք, որ Գաբրիել Բալայանի հայրը ՍԴ անդամ Կիմ Բալայանն է, որի անունը վերջին շրջանում կապվեց Սամվել Բաբայանի կողմից խաբվածների հայտնի պատմության հետ: Նշվում է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը նախկին դաշնակցական Կիմ Բալայանի բնակարանը եւս գրավադրել է բանկում:
Իսկ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը շարունակում է պայքարել Արմեն Աշոտյանի կայացրած որոշման դեմ: Երեկ մի քանի հարյուր ուսանողներ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության շենքի առջեւ բողոքի ցույց են անցկացրել` հայտարարելով, որ իրենք Բրյուսով կմտնեն միայն Զոլյանի գլխավորությամբ:




Լրահոս