ՕԵԿ-ն արտահերթ նիստ է ուզում հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ խմբակցությունն ուզում է արտահերթ նիստ հրավիրել և հասնել նրան, որ առանց դատարանի որոշման հնարավոր չլինի այլևս բռնագանձել քաղաքացու ունեցվածքը: Այս մասին ԱԺ-ում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

«Ես կվերցնեմ ձևաթուղթ, ընդմիջմանը ստորագրահավաք կկազմակերպեմ, որպեսզի անցկացնենք արտահերթ նիստ: Պարո՛ն Սահակյան, քննարկենք ժամկետները, թե երբ այն կգումարվի»,-  հայտնեց նա:

ՀՀԿ խմբակցության անունից ելույթի ժամանակ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ արտահերթ նիստ գումարելը պատգամավորների իրավունքն է, բայց պետք չէ մի նոր նախագիծ ներկայացնել, որն էլ իր հերթին հետագայում վերանայման կարիք կունենա:

Նշենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվները սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ:




Լրահոս