Օբաման ցեղասպանությունների շարքում հայերին չի հիշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “Այլևս երբեք” ելույթում հիշատակել է մի քանի ցեղասպանությունների մասին, Հոլոքոսթը համարել մարդկային բարբարոսությունների գագաթնակետը, սակայն Հայոց Ցեղասպանությանը չի անդրադարձել:ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել` արձագանքելով Օբամայի այս ելույթին:”Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում հնարավորություն ունի Ցեղասպանությունը նկարագրող իրական բառն օգտագործել` պատշաճորեն դատապարտելով և ոգեկոչելով Հայոց Ցեղասպանությունը”,- ասել է Արամ Համբարյանը:Որպես սենատոր և ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման բազմիցս կոչ էր արել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին` ինչպես հարկն է բնութագրել Ցեղասպանությունը և այն հանցագործություն որակել: 2008-ի հունվարին Օբաման հայտարարել է.”որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը”:




Լրահոս