ԲԵԼԱՋԻՈՆ ՍՈՍՆՁԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀԿ եւ ԲՀԿ շարքային անդամները զբաղված են միմյանց հասցեին ցեխարձակումներ անելով` այդպիսով փորձելով հնարավորինս աչքի ընկնել սեփական կուսակցության առաջնորդի մոտ, «ձեւական» կոալիցիայի երկու գործընկերներ ուժերի ղեկավարները լավ էլ համագործակցում են` հարկ եղած դեպքում սատարելով իրար: Օրինակ` երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կոչ է արել ընտրել թիվ 11 ընտրատարածքում ԲՀԿ-ի կողմից մեծամասնականով առաջադրված Գրիգոր Մարգարյանին` Բելաջիոյի Գրիշին, ով, ի դեպ, նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի հետ էր: Նախօրեին էլ Սերժ Սարգսյանը կոչ էր արել ընտրել ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արայիկ Գրիգորյանին` Ավշարի Արայիկին: Հավանաբար, ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում ընդգրկված Սերժ Սարգսյանը «հիշել է», որ ինքը ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ ամբողջ երկրի նախագահն է:




Լրահոս