ՍԵՐԺԻ ՆՎԵՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ատրճանակը, որը դարձել է մամուլում վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, ուշագրավ ծագում ունի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ոսկեգույն ատրճանակը Ծառուկյանին է նվիրել անձամբ Սերժ Սարգսյանը: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդ լուրերը, միայն ասաց. «Հերի՛ք է քչփորեք այդ թեման, լա՛վ էլի, ա՛յլ բանի մասին խոսեք»: Հիշեցնենք` Էջմիածնում կայացած հանդիպման ժամանակ, երբ քամին բարձրացրել էր Ծառուկյանի կոստյումի փեշը, երեւացել էր գոտու մեջ խրված ատրճանակը: Ծառուկյանը հայտարարել էր, թե դա «Վերտու» հեռախոս է, իսկ նախօրեին ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այլ բան էր պնդել` ասելով, որ իր տպավորությամբ դա իրոք զենք է:
Ի դեպ, թեեւ ԲՀԿ-ից հերքում են, որ Ծառուկյանը զենք է կրում, այնուամենայնիվ, նշենք, որ նա դրա իրավունքն ունի բոլոր օրենքներով, նաեւ որպես երկրի անվտանգության խորհրդի անդամ:




Լրահոս