ԱԿԱՆՋՆԵՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Հայրենիք» կինոթատրոնում տեղակայված ԲՀԿ շտաբում օրերս Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին` Բենզին Ռուբոյին: Նա ասել է, որ ինքը Բենզին Ռուբոյին ամենախիստ ձեւով է պատժելու: «Ականջները կտրելու եմ»,-հայտարարել է նա: Ծառուկյանը ասել է նաեւ, որ երբ Մասումյանը ԲՀԿ-ական է եղել, իրենից մի անգամ 30 հազար, մի անգամ էլ 50 հազար դոլար է խնդրել` առողջական խնդիրները լուծելու համար, սակայն գումարը բոլորովին այլ տեղ է ծախսել: ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ իրենց կուսակցության անդամներն արդեն իսկ անդրադարձել են Բենզին Ռուբոյի պահվածքին: «Աստված է ամեն մեկի դատավորը, եւ Աստված թող դատի ամենքին իր մեղքի համար»,-նշեց նա:




Լրահոս