ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տեղի է ունեցել թրաֆիքինգի խայտառակ փաստ, կանայք օգտագործվել են քաղաքական կեղտոտ աշխատանք անելու մեջ` առանց հասկանալու»:

Լյուդմիլա Հարությունյան hayeli.am

Սամվել Ալեքսանյանին Հիսուս Քրիստոս համարող տիկնայք, իհարկե, անչափահասներ չեն եղել, որ կարծենք, թե միգուցե անգիտակցաբար են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը: Բռնության էլ չեն ենթարկվել, քանի որ աղմկարարների շարքերում կանայք ամենեւին էլ ընկճված չէին: Այնպես որ, առանց այդ էլ խայտառակված ԲՏՌ-ներին հիմա էլ թրաֆիքինգի զոհի պիտակը փակցնելով` տիկին Լյուդմիլան նրանց ոչ այնքան արդարացնում է, որքան խայտառակության չափաբաժինն ավելացնում: Ստացվում է, որ ինքն էլ իր հերթին է արջի ծառայություն մատուցում ընտրարշավը կլոունադայի վերածածներին:   




Լրահոս