ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քանի որ ընտրարշավի ժամանակ զգացմունքները մի փոքր թեժանում են, պաշտպանվելու համար բնազդորեն պետք է քննադատես մեկին»:

Ռազմիկ Զոհրաբյան 168.am

ՀՀԿ փոխնախագահը հարազատ կուսակցության ելույթները հավանաբար չի լսում: Ս. Սարգսյանը Վայոց Ձորում հայտարարել էր, թե իրենց հասցեին հնչող քննադատությունը չընդունելով հանդերձ` ինքը, միեւնույն է, չի պատասխանելու «չարակամների» զազրախոսություններին: Մինչդեռ Ռ. Զոհրաբյանը խոսում է զգացմունքների թեժացման մասին ու խոստովանում, որ բնազդն ակտիվանում է` ստիպելով նաեւ մտածել քննադատելու մասին: Նման ինքնավստահ գնահատականը, չի բացառվում, որ խառնի ՀՀԿ-ի առաջիկա անելիքները` բարդացնելով այն հարցի պատասխանը, թե օրավուր թեժացող քարոզարշավում ՀՀԿ-ն, ի վերջո, պատասխանելու է իր հասցեին հնչող քննադատությանը, թե ոչ: 




Լրահոս