Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին բացառում է, որ կարող է վերանայել իր որոշումը՝ կապված Ֆրանսիայի հավաքականում ելույթներն ավարտելու հետ: Ռիբերին ընդգծել է, որ այս թեմայով արդեն զրուցել է գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ:
«Ես արդեն հայտարարել եմ, որ ուզում եմ ավարտել կարիերաս Ֆրանսիայի հավաքականում: Եվ իմ որոշումը համաձայնեցված է Դեշամի հետ: Ապագայում ցանկանում եմ ամբողջոցվին կենտրոնանալ «Բավարիա»-ում խաղալու վրա: Չեմ ուզում փոխել իմ դիրքորոշումն ու այս թեմայով խոսել նույնպես չեմ ցանկանում», – նշել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել էր, որ Ռիբերին իրավունք չուներ միանձնյա այդպիսի որոշում կայացնել: