Ի՞ՆՉ ԵՆ ԳՐՈՒՄ «ՖԵՅՍԲՈՒՔՑԻՆԵՐՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետեւելով սոցիալական ցանցերում արված գրառումներին, լուսանկարներին ու տեսանյութերին` արդեն կարելի է որոշակի վերապահումներով պատկերացում կազմել Հայաստանի բնակչության ընդհանուր տրամադրվածության մասին: Վիրտուալ կյանքում եւս, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, քաղաքական ակտիվություն է նկատվում: Բոլորը խոսում ու ապրում են ընտրություններով, ասես Նոր տարի լինի:
«Ժառանգություն» կուսակցության անդամ, «Ժողովուրդ» օրաթերթին դատի տալու խոստում տված Իզաբելլա Աբգարյանը գրում է. «Տեսնես ընտրություններից հետո քանի՞ մոմ պիտի վառվի, քանի՞ աղոթք արտասանվի, որ այսքան սուտ, չարություն, թշնամանքը մաքրվի…»:
Վիրտուալ տարածության օգտատերերից մեկն էլ գրում է. «Էս ընտրությունները որ չլիներ հո նոր նստարաններ չէինք ունենա, կամ էլ չէին սկսի ասֆալտապատում… հա մեր բակն ինչով ա պակաս, որ տենց էլ նոր խաղահրապարակ չունեցանք, նկատել եմ, որ գրեթե բոլոր բակերը նոր խաղահրապարակներ ունեն` դեռ նախորդ ընտրություններից… ՈՒֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ, ընտրություններից ընտրություններ են հիշում, որ պետք է հաճոյանալու համար մի բան անեն… Հուսով եմ, որ մեր բակն էլ նոր խաղահրապարակ կունենա… եթե ոչ այս մեկին, գոնե մյուս ընտրություններին…»:
Մյուսն էլ ավելացնում է. «Ինձ թվում է` մենք մոռացել ենք, որ անկախ կուսակցական պատկանելությունից բոլորս քույրեր ու եղբայրներ ենք, արյունակիցներ, հայեր»:
Օգտատեր Վախթանգ Սիրադեղյանն էլ, անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ ԵՊԼՀ ռեկտորի հակամարտությանը, գրում է. «Եթե ես լինեի ՀՀԿ-ական ֆունկցիոներ (րչՌվՖ րՈՑՈվՈ)` կառաջարկեի անմիջապես հեռացնել նախարար Աշոտյանին. ՀՀԿ-ի ձայները փոշիացնելու, նրա մրցակիցներին ավել լավ նվեր, քան Բրյուսովի ռեկտորի պատմությունն է, դժվար է պատկերացնելը»:
Ինչպես միշտ, «Ֆեյսբուք»-ում հայտնվում են նաեւ այնպիսի սրամիտ մարդիկ, որոնք իրադարձությունները պրոյեկտում են լուսանկարների հետ եւ զվարճալի պատկեր ստանում: Օրինակ` Արթուր Բաղդասարյանի բաժանած մուրաբաները նրա դեմ են դուրս եկել: Իսկ Գագիկ Ծառուկյանին ֆեյսբուքյան օգտատերը հումորով կոչ է անում գնալ եւ սեփական գույքը հայտարարագրել ՊԵԿ-ում (տե՛ս լուսանկարները):

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս