1969 թվականին հիմնադրված Վեդիի կենցաղ-սպասարկման կոմբինատի բաժնետոմսերի 30 %-ի սեփականատեր Արուս Գրիգորյանը հատնվել է անելանելի դրության մեջ:
Վերջինիս հավաստմամբ, դեռևս 90-ական թվականներից է սկսվել այս խառնաշփոթը:
«1991 թվականին, երբ սկսվեց սեփականաշնորհումը, ես դիմեցի համապատասխան մարմիններին տարածքի սեփականաշնորհման հարցը լուծելու համար, սակայն այդտեղից պահանջեցին որոշակի փաստաթղթեր, որոնք ինձ կարող էր տրամադրել միայն նոր տնօրենը` Արթուր Սարգսյանը: «Արսեն» ԼՏԸ-ի 30 %-ի բաժնետերը լինելով` ես չեմ կարողանում մինչ օրս ստանձնել այդ տարածքի տնօրինման աշխատանքները»,- Armlur.am-ի հետ զրույցում նշեց Արուս Գրիգորյանը:
Վերջինս մի քանի անգամ այս հարցի առնչությամբ հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: Տիկինը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ Վճռաբեկ դատարանի վճիռը կգոհացնի իրեն:
«Հույս ունեմ, որ արդարությունը կվերականգնվի և ինձ հասանելիք տարածքի տնօրինումը ես կստանձնեմ»,- նշեց Արուս Գրիգորյանը: