Հովիկ Աբրահամյանի ծրագիրը սառեցվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ պատրաստվում է ստեղծել նախկին վարչապետերի ակումբ: Այս ակումբի ստեղծման նպատակն է, նախկին վարչապետերի փորձն ու հմտություններն օգտագործելով, նպաստել երկրի տնտեսական և քաղաքական ոլորտներում առաջընթաց գրանցելուն:

«Վարչապետի այս գաղափարը դեռևս նախագծային փուլում է, երբ որևէ հստակ բան լինի, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել այդ ամենին մասնակցություն ունենալու մասին»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Վերջինիս կարծիքով  նախկին վարչապետերի ակումբը կարող է նպաստել խելացի գաղափարների առաջ քաշելուն և գործի դնելուն:




Լրահոս