ԴԺԳՈՀ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստորեն, ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից դժգոհ են ոչ միայն լրագրողներն ու լուսանկարիչները, այլեւ մասնակիցները, ավելի կոնկրետ` Սիրուշոն, ով նաեւ բարձրաձայնել է այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում. «Հույս ունեմ, որ մոտակա տարիներին, եթե անգամ չմասնակցեմ, կդիտեմ ավելի կազմակերպված մրցանակաբաշխություններ, որտեղ արտիստը ստիպված չի լինի համերգից ընդամենը մի քանի րոպե առաջ անակնկալներով լի «փորձ» ունենալ եւ եթերում էլ դիտել մանրակրկիտ պատրաստված համարի խեղաթյուրված տարբերակը` «շնորհիվ» անկազմակերպ նկարահանման: Ամեն դեպքում ուրախ եմ, որ այդ «մշուշի» միջից կարողացել եք տեսնել արված աշխատանքը»: Սիրուշոյի անհաջող նկարված ելույթի հատվածը կարող եք դիտել youtube-ում` Sirusho at Armenian National Music Awards 2012:




Լրահոս