Երիտասարդը միզել է էլեկտրակայանի վրա. Թումանյանը հոսանքազրկվել է, ինքը՝ տեղափոխվել հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 21.30-ից հոսանքազրկվել են Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի մի քանի բնակելի շենքեր ու շինություններ:
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.35-ի սահմաններում Բաղրամյան 14 շենքի բնակիչ, 29-ամյա Վ. Ասատրյանը բնական կարիքները հոգալու նպատակով մտել է Թումանյան 27 շենքի մուտքերից մեկը և փորձել միզել էլեկտրակայանի վրա: Հարևանները Գ.Շամշյանին պատմել են, որ լսեցին ուժեղ պայթյուն, և միանգամից թաղամասի լույսերը հանգեցին. “Մեկ էլ էն տեսնենք, որ մի երիտասարդի տաբատը բացած վիճակում, երես-մերեսը այրված տեղափոխեցին”:Գ.Շամշյանը հայտնում է, որ նրան տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն: Այնտեղ ֆոտոլրագրող Գ.Շամշյանին պատմել են. “Էդ տղեն ինչ ուներ, չուներ, ոնց որ վառվել ա, բայց ոչինչ: Բժիշկները միջամտել են և այնքան էլ լուրջ չեն այրվածքներըե: Կեսկատակ-կեսլուրջ էլ ասում էին. “Խեղճ տղեն չի կարողացել մինչև վերջ դատարկվի”:Քիչ առաջ Թումանյան 27 շենքից հեռացան էլեկտրացանցի աշխատակիցները, ովքեր մեկ ժամվա ընթացքում շուտափույթ վերացրին վթարը:Փաստի առթիվ ոստտիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստում:




Լրահոս