Երկիր. Արթուր Բաղդասարյանի եղբայրը որոշել է վաճառել ունեցվածքը և հեռանալ երկրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն ՕԵԿ-ին արդեն հստակ բացատրել է, որ ընտրությունների ժամանակ` վերջին պահին, ՕԵԿ-ի համար ոչինչ անել չի պատրաստվում: Այն, որ ՀՀԿ-ն ձեռքերը լվացել է ՕԵԿ-ից, կուսակցությունում շատ ծանր են տարել: ՕԵԿ-ում գիտակցում են, որ առանց իշխանության, առանց ՀՀԿ-ի` առ ոչինչ են: Թերթին հասած տեղեկությունների համաձայն` նույնիսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եղբայրը` Արմեն Բաղդասարյանը, ով մի շարք խոշոր ձեռնարկությունների սեփականատեր է, որոշել է վաճառել դրանք և հեռանալ երկրից: Թերթի աղբյուրները պնդում են, որ Արմեն Բաղդասարյանին` ԱԱԽ քարտուղար եղբայրը որևէ կերպ չի փորձում համոզել մնալ Հայաստանում:




Լրահոս