Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կոչ է արել երկրպագուներին հենց այս պահին չսպասել հրաշքներ նոր հարձակվող Չիրո Իմոբիլեից:
«Նոր ֆուտբոլիստից միշտ էլ վաղ են սկսում պահանջել լավ խաղ, սակայն խաղացողն այդ ժամանակ դեռ չի ունենում հնարավորություն, որպեսզի համապատասխան կերպով մարզվի և խաղա նոր թիմում:
Հուսով եմ, որ երեք տարի հետո մենք ետ կնայենեք, և ոչ ոք չի հիշի այդ առաջին հինգ- վեց խաղերը: Չիրոյին միայն ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի մեր թիմին: Իսկ մեզ ժամանակ է պետք, որպեսզի կատարելագործենք մեր թիմային խաղը», – նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ իտալացի հարձակվողը «Տորինո»-ից է տեղափոխվել Դորտմունդ: Իտալական ակումբի կազմում Իմոբիլեն դարձավ Ա սերիայի լավագույն ռմբարկուն՝ դառնալով 22 գոլի հեղինակ: