Կովերի կատաղության դեպք Կալիֆոռնիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կալիֆոռնիայում վերջին 6 տարում առաջին անգամ գրանցվել է կովերի կատաղության դեպք: Այս մասին հայտնում է РБК-ն: Երկրի սանիտարական իշխանությունները հավաստիացրել են, որ խոսքը տեղայնացված դեպքի մասին է, ու հիվանդ կենդանու միսը չի ենթարկվել հետագա վերամշակման: 
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայության ղեկավար Ջոն Քլիֆորդը նշել է, որ երբեմն կովերի կատաղությունը կարող է անսպասելի առաջանալ: Ընդ որում` ինչպես նշում են մասնագետները, վարակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե մարդու սննդի մեջ հայտնվի կենդանու գլխուղեղը կամ ողնուղեղը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կովերի կատաղության առաջին դեպքերը գրանցվել են 2003 թ.: Հաջորդ տարի այդ վարակի բռնկման պատճառով ԱՄՆ-ից տավարի մսի արտահանումը կրճատվել էր 3 մլրդ դոլարով: 
Կովերի կատաղություն կոչվող հիվանդությունն ախտահարում է կենդանու նյարդային համակարգը: 




Լրահոս