ՕԵԿ-ի հանրահավաքին Բիշարյանը 6000 մարդ է հաշվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին «Օրինաց երկիր» կուսակցության՝ տեղի ունեցած հանրահավաքը կայացած էր: ԱԺ ճեպազրույցների ժամին՝  անդրադառնալով այս հանրահավաքին, այդ մասին նշեց ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Մեր հանրահավաքը կայացել է. հանրահավաքի բուն իմաստն այն էր, որ մենք բարձրացրել էինք էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, որը հուզում էր բոլորիս: Մեր նպատակն էր հանրահավաքի միջոցով բարձրացնել մեր բողոքի ձայնը, և դրանից հետո դիմել ենք բոլոր խմբակցություններին՝ հետագա գործընթացը քննարկումների համար», – ընդգծեց նա:

Բիշարյանի խոսքով՝ ինքը հստակ գիտի, թե քանի մարդ է այդ օրը մասնակցել հանրահավաքին և վստահ հայտարարեց, թե մասնակիցների թիվը 6000 է եղել:

Այստեղ պետք է հիշեցնել, որ ՕԵԿ հանրահավաքին մեծամասամբ միայն կուսակցության անդամներն էին ներկայացել, և նույնիսկ ՕԵԿ-ականները չէին հավատում, թե այս քաղաքական կուսակցությունը կարող է մեղմել էլեկտրաէներգիայի սակագինը: 




Լրահոս