
Ապրիլի 23-ին, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու 47 շենքի 118-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Ազգականների և ոստիկանության աշխատակցի ներկայությամբ փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը: Միջանցքում հայտնաբերվել է 1932 թ. ծնված Արևիկ Պետրոսյանը` անօգնական վիճակում: Նրա առողջական վիճակը շտապօգնության բժիշկները գնահատել են որպես ծայրահեղ ծանր: