Մյունխենի «Բավարիա»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին դրական է վերաբերվում 32-ամյա կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին ձեռք բերելու հանգամանքին:
«Ալոնսոյի ձեռքբերումը դրական է թիմի համար: Մեր թիմում շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, որոնց անպայման կօգտագործեն: Ամեն մեկը կստանա իրավունք իրեն ցուցադրելու: Բացի այդ պետք է հաշվի առնել որակազրկումների և վնասվածքների հանգամանքը, որոնք միշտ առկա են: Այդպիսին է ժամանակակից ֆուտբոլը», – նշել է նա:
Նշենք, որ վաղը կկայանա «Շտուտգարտ»-«Բավարիա» հանդիպումը: Սպասվում է, որ խաղին կկարողանան մասնակցել և՛ Ռիբերին, և՛ Ալոնսոն: