Մոսկվայի Բասմաննի դատարանը ուրբաթ օրը կդիտարկի խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետայնաի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը: Նա համարվում է աշխարհում հայկական ծագում ունեցող ամենահարուստ գործարարներից մեկը, տեղեկացնում է РИА Новости-ին:
Քննությունը համոզված է, որ մեղադրյալը պետք է գտնվի կալանքի տակ, հակառակ դեպքում նա կարող է օգտագործել իր կապերն ու ֆինանսական միջոցները հետաքննությանը խոչընդոտելու և թաքնվելու նպատակով: Պաշտպանությունը նշում է, որ Հայրապետյանը տարեց մարդ է, տառապում է մի շարք ծանր հիվանդություններով և կարող է չդիմանալ բանտարկյալի կյանքին: Պաշտպաններն առաջարկում են նրա համար 30 մլն ռուբլի գրավ վճարել և ներկայացնել հասարակության հայտնի անդամների երաշխավորագրերը:
Գործարարի մեղքի ապացույցներից մեկը նախկին սենատոր Իգոր Իզմեստյևի ցուցմունքներն են, ով ներկայումս ցմահ դատապարտված է: