Շվայնշտայգերը մի քանի շաբաթից կվերադառնա խաղադաշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի ավագ Բաստիան Շվայնշտայգերը պատմել է ստացած վնասվածքից հետո իր բուժման ընթացքի մասին:

«Ես ենթարկվեցի կոճի վիրահատության 2013թ. հունիսին, իսկ հետո ստիպված եղա նորից դա տանել դեկտեմբերին: Աշխարհի առաջնությունից հետո իմ մարմնին վերականգնվելու համար մի փոքր ժամանակ է պետք, բայց առաջընթացն ակնհայտ է:

Կարծում եմ` մի քանի շաբաթից արդեն ամբողջովին առողջ կլինեմ: Հպարտանում եմ այն հանգամանքով, որ ինձ նշանակել են Գերմանիայի հավաքականի ավագ: Դա մեծ պատիվ և պատասխանատվություն է: Ֆիլիպ Լամը շատ լավ էր կատարում իր պարտականությունները և կարծում եմ, որ կարող եմ արժանիորեն շարունակել նրա գործը», – պատմել է Շվայնշտայգերը:

 




Լրահոս