«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր տարակուսանքն է հայտնել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի այն խոսքերի նկատմամբ, որոնք ուղղված էին գերմանական ակումբի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին: Վերջինս հայտարարել էր, որ ավարտել է իր ելույթները Ֆրանսիայի հավաքականում, ինչը դուր չէր եկել Պլատինիին:
ՈւԵՖԱ-ի նախագահը հայտարարել էր, թե ֆուտբոլիստը իրավունք չուներ միակողմանիորեն նման որոշում ընդունել:
«Պլատինիի խոսքերը ես չեմ հասկանում: Չէ՞ որ Ռիբերին խոսել էր Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդիե Դեշամի հետ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է սեփական որոշումն ընդունի»,- նշել է Գվարդիոլան: