ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած ՀԱԿ անդամ Գագիկ Ներսիսյանի լիազոր ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ բողոք են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով այն մասին, որ ՀՀԿ-ական թեկնածու Կարինե Պողոսյանն Արտաշատ քաղաքի ողջ շենքերի վրա, սննդամթերքի օբյեկտներին անթիվ-անհամար ընտրական պաստառներ է փակցրել: Ներսիսյանի լիազոր ներկայացուցիչները վստահեցնում են, որ Պողոսյանը սահմանված չափից ավել է տպագրել քարոզչանյութերը եւ պաստառները, որոնք ամբողջությամբ փակցված են Արտաշատում եւ գյուղական համայնքներում: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ դուստրն է, որին եւ սատարում է ՀՀԿ-ն:




Լրահոս