«ԲՀԿ-ն չի քննադատում, այլ ընդամենը ներկայացնում է իր առաջարկները»:
Առաջարկել, իհարկե, կարելի է ամենալավ ծրագրերը, ինչին էլ հատկապես այս օրերին լծվել են բոլոր կուսակցությունները: Այլ հարց է, որ առաջարկները հետեւողականության բացակայության դեպքում կարող են միայն ի գիտություն ընդունվել: Մինչեւ հիմա մեծամասամբ այդպես էլ արվել է: Ուստիեւ քաղաքական ուժերը, եթե միայն քարոզչության համար չեն բարի ցանկություններ հայտնում, ապա խորհրդարան անցնելուց հետո էլ պետք է համառորեն պայքարեն դրանք իրագործելու համար: Այլապես կստացվի, որ ծրագրեր կոչվածը միմիայն մաղթանք է, որը կարող է պատահաբար միայն կյանքի կոչվել կամ` ոչ: