«Մենք ունենք մեր ընտրազանգվածը»:
Ընտրարշավում ներգրավված քաղուժերից որեւէ մեկը չի հայտարարում, թե ընտրազանգված չունի: Ավելին, յուրաքանչյուրն ասում է, թե ամբողջ ընտրազանգվածի կեսը կամ մոտավորապես կեսն իրենն է: Տարբերությունը, սակայն, այն է, որ նույն քարոզարշավի շրջանակներում ոմանք ընտրազանգվածի հետ անմիջական հանդիպումներ են ունենում (ապացուցելով, որ ունեն համակիրներ), ոմանք միայնակ ներկայանում են հեռուստաէկրանից: Հենց դա էլ ստիպում է նման կուսակցություններին, այդ թվում նաեւ Կոմկուսին, իրականությունը ներկայացնելու փոխարեն ընդամենը հավաստիացնել, թե ունեն ընտրողներ: