Լոխ Նեսսի հրեշը Շոտլանդիայից «տեղափոխվել» է Անգլիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացուն հաջողվել է հսկա կենդանու լուսանկարել, որը հիշեցնում է Լոխ Նեսսյան հրեշին: Սակայն այս լուսանկարն արվել է ոչ թե Շոտլանդիայում, ուր իբր բնակվում է հրեշը, այլ՝ Անգլիայում:

Տղամարդը կատակով նշել է, որ հրեշն «արտագաղթել» է՝ ի նշան բողոքի շոտլանդական անջատողականության դեմ, հայտնում է Metro-ն:

Ջեյմս Էբդոնի կողմից Կամբրիա կոմսությունում գտնվող Ուինդերմիր լճում արված լուսանկարները հրապարակվել են արևմտյան տարբեր լրատվամիջոցներում: Դրանց վրա պատկերված է դինոզավր հիշեցնող հսկա արարած, որը պտույտներ է գործում լճում:

«Սկզբում ես կարծեցի, թե դա մեծ սագ է կամ հսկայական աղավնի, սակայն լավ նայելով՝ հասկացա, որ դա ավելի մեծ չափսեր ունեցող արարած է: Գաղափար չունեմ, թե դա ինչ է, սակայն ամենից շատ Լոխ Նեսսի հրեշին է հիշեցնում», – պատմել է լուսանկարիչը:




Լրահոս