ՄԱՏՆՈՒՄ Է ՏԻՐՈՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բրիտանական Bath Spa համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ շների ցեղատեսակից կարելի է պարզել տիրոջ բնավորությունը»,-գրում է The Telegraph-ը: Մասնագետները կարծում են, որ մարդիկ հակված են այնպիսի շներ ընտրել, որոնք որեւէ կերպ արտացոլում են իրենց սեփական ինքնությունը: Օրինակ` որսորդական շների (կոկեր-սպանիել, ռետրիվեր, կարմիր սեթեր) տերերն ունեն մեղմ, հանդուրժող բնավորություն: Թերիերների տերերը բնութագրվում են որպես անկայուն մարդիկ: Դալմատին, բուլդոգ եւ շպից ցեղատեսակների տերերն ազնիվ եւ բարեխիղճ են: Ռոտվեյլերների, սենբեռնարների տերերը հաճելի են շփման մեջ եւ բարեկիրթ են: Հովվական շների (գերմանական հովվաշուն, շոտլանդական կոլլի) տերերը առանձնանում են անմիջական եւ մարդամոտ խառնվածքով:




Լրահոս