Կովալենկոն խթանում է արտագաղթը(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի  25-ին   ՀԱԿ ներկայացուցիչ, Հրազդան քաղաքի  թիվ  25 ընտրատարածքում առաջադրված  պատգամավորի թեկնածու  Սասուն Միքայելյանը  քարոզարշավի  շրջանակներում  հանդիպում ուեցավ  Ջրառատ համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը  ներկա գյուղի  ջերմ սիրով ընդունեցին ՀԱԿ   ներկայացուցչին: Սասուն  Միքայելյանն էլ իր հերթին կոչ  արեց Ջրառատցիներին մաքուր սրտով  և  վստահ քայլերով   մասնակցեն  Մայիսի 6-ին կայանալիք  Խորհրդարանական ընտրություններին  և կատարեն  ճիշտ ընտրություն: Թեև  աձրևոտ եղանակին  Ջրառատցիները բավականին մեծ թիվ   էին կազմում  և ուշադրությամբ լսում  էին պատգամավորի թեկնածու  Սասուն Միքայելյանին:armlur.am-ի հետ զրույցում գյուղացիները դժգոհեցին ներկայիս մարզպետ`Կովալենկո Շահգալդյանից: “Մեր  դժգոհություններով,մեր խնդիրների հետ կապված  պահանջներով  դիմել  ենք մարզպետին, իսկ մարզպետը  ի պատասխան դժգոհությունների ասել է  .”Ոչ  մի  հարց էլ  չի լուծվի, Ձեռ  կտա մնացեք ,ձեռ  չի  տա  գնացեք”,-armlur .am-ի հետ զրույցում ասել   է գյուղի բնակչուհի  տիկին Զոյան:Հիշեցնենք, որ ՀՀ  վարչապետ  Տիգրան Սարգսյանը “168 Ժամ” թերթի իր տված հարցազրույցում պատասխանելով ահագնացող արտագաղթի տեմպի արագացման   մասին հարցին” անզգույշ սայթաքել” եւ ասել էր բառացի հետեւյալը. “Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությու՞ն լինի…”:




Լրահոս