Ժողովուրդ. Գագիկ Ծառուկյանին վերջին շրջանում խոչհուրդներ է տալիս ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
,Ժողովուրդե-ի լավատեղւակ աղբյուրների փոխանցմամբ` ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերջին շրջանում քաղաքական շատ հարցերում խորհուրդներ է տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:
Հայտնի է, որ ՀՀ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարությունյանը համարվում է ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հավատարիմ պաշտոնյան: Իսկ Աբրահամյանն էլ իր հերթին հավատարիմ է ԲՀԿ առաջնորդ-խնամուն: ,Ժողովուրդե-ը փորձել է Դավիթ Հարությունյանի և Գագիկ Ծառուկյանի կապի մասին տեղեկությունը ճշտել Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից: Վերջինս ասել է, թե նման բան չկա. ,Դա կատարյալ հիմարություն էե:




Լրահոս