Մարմնովս սարսուռ անցավ. Սինձի Կագավա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Սինձի Կագավան, Բունդեսլիգայի երրորդ տուրում «Ֆրայբուրգ»-ի դեմ հաղթանակից հետո, (3:1) հայտարարել է, որ ուրախ է գերմանական ակումբ կրկին վերադառնալու համար:

Շաբաթ օրը տեղի ունեցած խաղում ճապոնացի ֆուտբոլիստը, վերադարձից հետո, անցկացրեց իր առաջին խաղն ու դարձավ գոլի հեղինակ:

«Ես շատ ուրախ եմ այս մարզադաշտում կրկին խաղալու համար: Խաղի ժամանակ իմ մարմնով սարսուռ էր անցնում», – նշել է նա:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները հաղթանակ էին տարել 3:1 հաշվով: Բացի Կագավայից, գոլի հեղինակներ էին դարձել Օբամեյանգն ու Ռամոսը: Ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ուներ իրական գոլային պահեր, սակայն այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել:




Լրահոս