
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլերը հերքել է այն տեղեկությունները, համաձայն որոնց այս ամառ նա կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ընդ որում, 25-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ իմացել է «կարմիր սատանաների» մոտ առկա հետաքրքրության մասին:
«Ես իմացել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մոտ առկա հետաքրքրության մասին, բայց նրանք այս ամառ շատ ֆուտբոլիստներով էին հետաքրքրվում: Ես երբեք մոտ չեմ եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, որովհետև «Բավարիա»-ի հետ երկարաձգել եմ պայմանագիրս մինչ 2019թ. և պարզ էր, որ ակումբը հույսը ինձ վրա էր դրել», – նշել է Մյուլերը: