Սամվել Ֆարմանյան ԵՎ Վլադիմիր Կարապետյան բանավեճն այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես  արդեն  նշել  էինք Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Ֆարմանյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչպես ՝ Հ2 հեռուստատեսության եթերում, այնպես էլ կրկնում է, որ տվել է իր համաձայնությունը Հանրային հեռուստատեսության “Բանաձեւվ ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանի առաջարկությանը՝ ապրիլի 26-ին, իր մրցակցի՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի հետ հյուրընկալվելու “Արմնյուզ” հեռուստատեսության ուղիղ եթերում:”Ես գրեթե ամեն օր այս կամ այն կերպ ստիպված կրկնում եմ, որ ընդունել եմ բանավեճի առաջարկը և ինձ համար, իրոք, տարօրինակ է, որ պարոն Կարապետյանն ամեն օր հայտարարում է, թե ինքը սպասում է իմ արձագանքին”,- գրել է Ֆարմանյանը
Վլադիմիր Կարապետյանը “Արմնյուզե հեռուստաընկերության ուղիղ եթերում բանավեճին անդրադառնալով, Արտակ Ալեքսանյանին կոչ արեց այն անցկացնել ոչ թե ժամը 15:00-ին, այլ ,երեկոյան ամենադիտվող ժամերին, երբ մասիվցիներն ու ջրվեժցիները վերադարձած կլինեն աշխատանքից”: Եվ այսպես Այսօր` ժամը 15:00-ին, “Արմնյուզ” հեռուստաալիքի ուղիղ եթերում կկայանա հեռուստաբանավեճ ՀԱԿ անդամ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանի և նրա մրցակից` ՀՀԿ անդամ, նույն ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյանի միջև:ինչպես նկատում ենք  Վլադիմիր  Կարապետյանի առաջարկը ,որ բանավեճը կայանա  ոչ թե ժամը 15-ին, այլ երեկոյան ժամերին, երբ մասիվցիներն ու ջրվեժցիները վերադարձած կլինեն աշխատանքից չընդունվեց ,բայց և այնպես բանավեճը կկայանա: 




Լրահոս