Ա սերիայի 2-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 7-0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մաուրո Իկարդին, երկու գոլով աչքի ընկավ Պաբլո Օսվալդոն, մեկական գոլ հեղինակեցին Մատեո Կովաչիչը և Ֆրեդի Գուարինը:
Նշենք, որ սա «Ինտերի»` սեփական դաշտում ամենախոշոր հաշվով հաղթանակն էր 1966 թ.-ից այս կողմ, երբ միլանյան թիմը նույն հաշվով հաղթել էր «Բրեշիային»:
Տուրի մյուս խաղերում «Նապոլին» 0-1 հաշվով պարտվեց «Կիևոյին», «Լացիոն» 2-0 հաշվով հաղթեց «Չեզենային»: