ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս հաճախ են պաշտոնական հանդիպումներ անկացնում: Վերջին հանդիպման ժամանակ նրանք որոշել են այցելել մարզեր, հանդիպել բնակիչների հետ: Նշենք, որ միմյանց հետ համագործակցում են գրեթե բոլոր խորհրդարանական ընդդիմադիր ուժերը:
Վերջերս ընդդիմություն դարձած «Օրինաց երկիր» կուսակցություն ու խմբակցությունը թեև չեն մասնակցում այդ հանդիպումներին, բայց պարզվում է՝ այս հանգամանքն այնքան էլ նրանց չի անհագստացնում: Համենայնդեպս, Armlur.am-ի հետ զրույցում ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահեցրեց, որ նորմալ են վերաբերվում նման հանդիպումներին:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում