«Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմը հրաժարվել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ազգային հավաքականը գլխավորելու առաջարկից: 40-ամյա մասնագետը որոշել է կենտրոնանալ իր ակումբի աշխատանքի վրա. հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ընդգծենք, որ Ֆրանսիայի առաջնության հինգ խաղերից հետո «Մոնակո»-ն ընդամենը 19-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է այդ պաշտոնի համար նոր մարդ փնտրել, քանի որ նախկին մարզիչ Պաուլու Բենտուն ազատվել էր աշխատանքից: Դա եղավ այն բանից հետո, երբ պորտուգալացիները Եվրո-2016-ի ընտրական փուլում 0:1 հաշվով պարտվեցին Ալբանիայի ընտրանուն: