Անդրեյ «Pitbull» Օրլովսկին «ոչնչացրեց» Անտոնիո «Բիգֆուտ» Սիլվային (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բրազիլիայում կայացել են UFC Fight Night 51-ի մենամարտերը:

Ներկայացնում ենք երեկոյի մենամարտերի արդյունքները.

Գլեյսոն Տիբաուն հաղթել է Պյոտր Հալմանին՝ մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (29-28, 28-29, 29-28):

Լեոնարդո Սանտոսը հաղթել է Էֆրայն Էսկուդերոյին՝ մրցավարների միաձայն որոշմամբ (29-28, 29-28, 29-28):

Սանտիագո Պոնզինիբիոն հաղթել է Վինդել Օլիվեյրային՝ տեխնիկական նոկաուտով (punches), ռաունդ 1՝ 1:20:

Իուրի Ալկանտարան հաղթել է Ռասել Դոանեին՝ մրցավարների միաձայն որոշմամբ (29-28, 29-28, 29-28):

Ջեսիկա Անդրադեն հաղթել է Լարիսա Մորեյրա Պաչեկոյին՝ խեղդող հնարքով (guillotine choke), ռաունդ 1՝ 4:33:

Գոդոֆրեդո Պեպեյը հաղթել է Դաշոն Ջոնսոնը՝ ձեռքի կոտրող հնարքով (armbar), ռաունդ 2՝ 2:31:

Ջորջ Սուլիվանը հաղթել է Իգոր Արաույոին՝ նակուտով (punches), ռաունդ 2՝ 2:31:

Ֆրանսցիսկո Տրինալդոն հաղթել է Լեանդրո Սիլվային՝ մրցավարների միաձայն որոշմամբ (29-28, 29-28, 29-28):

Շոն Սպենչերը հաղթել է Պաուլո Տիագոյին՝ մրցավարների միաձայն որոշմամբ (30-27, 30-27, 30-27):

Ռանի Յահյան հաղթել է Ջոնի Բեդֆորդին՝ ձեռքի կոտրող հնարքով (kimura), ռաունդ 2՝ 2:04:

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, երեկոյի գլխավոր մենամարտը Անդրեյ Օրլովսկու և Անտոնիո Սիլվայի հանդիպումն էր: Ծանր քաշային կարգում հանդես եկող Անդրեյ «Պիտբուլ» Օրլովսկին (23-10) ոչ մի հնարավորություն չի թողել Անտոնիո «Բիգֆուտ» Սիլվեին (18-6-1):

Մենամարտում ամեն ինչ որոշել է մեկ հարվածը: Բախտը ժպտացել է Օրլովսկուն. արդեն առաջին ռաունդում նա Սիլվային նոկդաուն է ուղարկել մրցակցի գլխին աջ ձեռքի հարվածով, և մի քանի հաջորդող հարվածներից հետո մրցավարը կանգնեցրել է մենամարտը:

ufc5

 

ufc4

ufc1

ufc2




Լրահոս