Շարմազանովը արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի քննադատական գնահատականներին, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդի` Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահն ասել է. “Հայաստանը ողջունում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտումը և դրանց ժխտման քրեականացումը: Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանության փաստի քննարկման Թուրքիայի առաջարկին, ապա ևս մեկ անգամ նշեմ, որ Հայոց Ցեղասպանության փաստը որևէ պարագայում երբեք քննարկման առարկա չի կարող դառնալ: Հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատման համար միակ խոչընդոտը Թուրքիան է, որը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը, նախապայմաններով խոսել իր հարևանի հետ և շարունակաբար ժխտել Հայոց Ցեղասպանության փաստը: Հայ-թուրքական կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան վերջ դնի վերոնշյալ կեցվածքին և կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները”:




Լրահոս