«Ռեալ»-ի երկրպագուները պահանջում են Պերեսի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուներն ակումբի նախագահին կոչ են արել հրաժարվել իր պաշտոնից: Երկրպագուներին զայրացրել է դերբիում կրած պարտությունը:

Հիշեցնենք, որ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «Արքայական ակումբը» 1:2 հաշվով պարտվեց Մադրիդի «Ատլետիկո»-ին:

Բաց թողնված գնդակից հետո երկրպագուները մարզադաշտից արտահայտություններ էին վանկարկում, որոնցից մեկով  Ֆլորենտինո Պերեսին կոչ էին անում հրաժարվել պաշտոնից:

Երկրպագուների խոսքով՝ հենց Պերեսն է մեղավոր, որ վերջին շրջանում ակումբը ոչ կայուն խաղ է ցուցադրում:

 




Լրահոս