Մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ արձակված կրակոցների գործով կալանավորված ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը դեռևս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է:
Գ. Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ օրեր առաջ միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին` իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերացնելու վերաբերյալ:
Երեմ Սարգսյանը շարունակում է պնդել, որ եթե Գոռ Առաքելյանը սպանություն կատարելու միտում ունենար, գոտկատեղից ներքև չէր կրակի:
Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով 5 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: Գործի շրջանակներում կալանավորվել են նաև Վալերի Հովհաննիսյանը և Ներսես Մելքոնյանը:
Նշենք, որ կրակոցներին ականատես է եղել նաև Գոռ Առաքելյանի երկու տարեկան դուստրը, ով տարած սթրեսից բուժման նպատակով տեղափոխվել էր ՌԴ: