Շատ փորձագետների կարծիքով՝ աշխարհում առաջին պաշտոնական «սելֆի»-ն (ինքնալուսանկար) արել է բրիտանացի լուսանկարիչ Օսկար Գուստավ Ռեյլանդերն ավելի քան 150 տարի առաջ:
Բրիտանական աճուրդում լուսանկարը վաճառվել է մոտ 113.000 դոլարով. գրում է ДНИ.ru-ն։
1850-ականներին արված լուսանկարը հայտնաբերվել է 19-րդ դարի հին լուսանկարների ալբոմում. հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 150 տարի առաջ լուսանկարիչ Ռեյլանդերը հայտնվել է աղմկոտ սկանդալում, երբ հրապարակել է «Կյանքի 2 ուղի»՝ 32 լուսանկարներից բաղկացած հավաքածուն, որը մշակվել է ֆոտոմոնտաժի օգնությամբ, իսկ լուսանկարներում մոդելները մասամբ մերկ են։ Ռեյլանդերի հեղինակությունը փրկել է Վիկտորյա թագուհին, ով գնել է լուսանկարներից մեկը։