Ոստիկանությունը Հժ-ի նշած փաստերն անհիմն է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացնում “Հայկական ժամանակ” օրաթերթի ապրիլի 26-ի համարում տպագրված “Ցուցակի մասին” հրապարակման առնչությամբ, որտեղ նշվում է, որ Երևանի Ազատության փողոցի թիվ 2 շենքի 35 բնակարանի սեփականատեր Արշակ Ասատուրի Ավետիսյանը պարզել է, որ իր բնակարանում հաշվառված են իրեն անծանոթ երկու անձինք` Հ. Ավետիսյան և Ա. Առաքելյան: Ըստ սեփականատիրոջ՝ կատարվածն անհրաժեշտ է որակել որպես կեղծիք և ձեռնարկել համապատասխան միջոցներ ապօրինություն թույլ տված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակման մեջ նշված փաստերն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Պարզվել է, որ Հ. Ավետիսյանը նշված հասցեի սեփականատեր Արշակ Ավետիսյանի քույրն է, իսկ Ա.Առաքելյանը` քրոջ դուստրը, որոնք համապատասխանաբար 2007 և 2009 թվականներին Երևան քաղաքի Ազատության թողոցի 2 շենքի 35 բնակարանում փաստացի հիմունքներով հաշվառվել են օրենսդրության պահանջներին համապատասխան: Հ. Ավետիսյանին պարզաբանվել է իր սեփականությունը հանդիսացող բնակելի տարածությունում հաշվառված և բնակության իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու կարգը, որի կապակցությամբ վերջինս ապրիլի 26-ին ներկայացրել է համապատասխան դիմում:




Լրահոս