
Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ծնկի երկրորդ վիրահատության է ենթարկվել: Ակումբի բժշկական բաժանմունքի ղեկավար Միխայիլ Վարդապետովն ասել է, որ այն հաջող է անցել:
«Դա ծրագրված բուժման երկրորդ փուլն է եղել: Պրոֆեսոր Մարիանի կողմից արված վիրահատությունն ավարտվել է Մոսկվայի ժամանակով 19:00-ին և հաջող է անցել:
Վիրահատությանը ներկա է եղել «Սպարտակ»-ի բժշկական շտաբի անձնակազմը, որը հիմա համաձայնեցնում է ֆուտբոլիստի վերականգնման հետագա գործողությունների ծրագիրը», – նշել է նա: