Դա հերթական սուտն է. Ժառանգություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ 2012-ի մարտի վերջին հայ ընդդիմադիր “Ժառանգություն” եւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանն այցելել են Լոնդոն Թուրքիայի ԱԳՆ-ի հետ հերթական փակ բանակցություններն անցկացնելու, ոչ այլ ինչ է, քան հերթական սուտ:
Այդ մասին  ապրիլի 26-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, “Ժառանգություն” կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ ծանոթ է ոչ միայն  “Ռեգնումի” այլեւ այլ հրապարակումների, որտեղ կեղտ են լցնում “Ժառանգություն” կուսակցության վրա:
“Պետք է ասեմ, որ այդ հրապարակման մեջ հերթական սուտն է. Խաչատուր Քոքոբելյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը չեն լքել երկիրը այն ժամանակահատվածում, որի մասին նշվում է այնտեղ: Կամ էլ այսօր մի թերթ գրել էր, որ իբր տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա ենք գտնվել ես, Ստեփան Սաֆարյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մեզ ինչ-որ ցուցումներ է տվել: Ես, նայելով ձեր աչքերին, հայտարարում եմ, որ նախընտրական քարոզարշավի սկսվելուց ի վեր նման ձեւաչափի հանդիպում չի եղել: Դա հերթական սուտն է”, – նշել է Մարտիրոսյանը: Ըստ նրա` Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունը 1991- ից սկսած այնքան թափանցիկ է եղել հանրության համար, որ մտածել այն մասին, որ իշխանության գալով նա կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, պարզապես դուրս է գալիս նույնիսկ քաղաքական ֆանտաստիկայի սահմաններից: Արմեն Մարտիրոսյանը, որպեսզի զուգահեռներ տանի իրադրության հետ, մեջ է բերել Գեբելսին. ,Որպեսզի հավատան ստին, այն պետք է սարսափելի լինիե:




Լրահոս