ՍԵՐԺԸ ՉԻ ԿԱՆԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Լոռու մարզի բնակիչները տեղեկացրին, որ շաբաթ օրը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը իրենց մարզ է այցելել, սակայն խոստացված Շահալիի կայարանի մոտ մարդկանց չի հանդիպել:  Մեր զրուցակիցը պատմեց, որ մարդկանց նախապես ուղարկել էին Շահալիի կայարանի եւ Զամալուի կամրջի մոտ, որոնք վերջերս են վերանորոգվել: Սակայն Սարգսյանի մեքենաները եկել, մեծ արագությամբ սլացել են այդ տարածքով եւ չեն կանգնել: Մարդիկ հիասթափված հեռացել են:
Փորձեցինք ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանից տեղեկանալ, թե Ս. Սարգսյանն ինչու չի հանդիպել ժողովրդի հետ: Սահակյանն ասաց, որ այդ օրը Սարգսյանը հանդիպում է ունեցել Օձունի եւ Ալավերդու բնակիչների հետ. «Ե՛ւ աշխատանքային այց է ունեցել, ե՛ւ քարոզարշավ է եղել, ես չեմ կարծում, որ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, քանի որ բազմիցս ականատես ենք եղել, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ չնախատեսված կանգառներ է կատարել, որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքված եղել»:




Լրահոս