ՏԱՌԱՃԱՆԱՉ ՀԱՅԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբի ղեկավար Մաքսիմ Հակոբյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում են բնակիչներին ներկայացնել թիվ 37 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Գրիգորյանին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Տոլորս գյուղում Սյունիքի մարզպետը հայտարարել է, թե հազիվ մի տառաճանաչ մարդ են գտել, ապա կոչ է արել քվեարկել նրա օգտին: Թե ում է նկատի ունեցել մարզպետը` անտառաճանաչ ասելով, պարզ չէ: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից 2007-ին պատգամավոր է ընտրվել Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը: Փորձեցինք լուրը ճշտել երիտասարդ թեկնածուից կամ մարզպետից, սակայն նրանք չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:




Լրահոս