Երեկ ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Միսս Ամերիկա-2015» մրցույցթի եզրափակիչը. գլխավոր տիտղոսին արժանացավ Նյու Յորքի 23-ամյա բնակչուհի Կիրա Կազանցևան, ով ռուս ներգաղթյալի դուստր է:
«Միսս Ամերիկա» մրցույթն ԱՄՆ-ում անցկացվում է 1921 թվականից:
ИТАР-ТАСС-ն այս իրադարձության առթիվ ներկայացրել է վերջին 10 տարվա ընթացքում «Միսս Ամերիկա» տիտղոսին արժանացած գեղեցկուհիներին.
Կիրա Կազանցևա, «Միսս Ամերիկա-2015»
Նինա Դավուլուրի, «Միսս Ամերիկա-2014». հնդկական ծագմամբ այս ամերիկուհին ներկայացնում էր Նյու Յորք նահանգը:
Մելորի Հեգան, «Միսս Ամերիկա-2013». նա հաղթեց՝ հանդես գալով ընդդեմ ընտանեկան բռնության:
Լորա Քեփելեր, «Միսս Ամերիկա-2012», Վիսքոնսին: Տիտղոսը նվաճելուց հետո օգնել է անազատության մեջ գտնվող մարդկանց զավակներին:
«Միսս Ամերիկա-2011»-ն Նեբրասկա նահանգն էր ներկայացնում: Մասնակցել է օնկոլոգիական հինվադությունների կանխարգելման համար կազմակերպված բարեգործական միջոցառումների, մանկատներ այցելել:
Կարեսսա Քեմերոն, «Միսս Ամերիկա-2010», Վիրջինիա: Կամավորական սկզբունքով՝ առողջապահական բազմաթիվ ծրագրերի է մասնակցել:
Լինելով «Միսս Ամերիկա-2009»՝ Քեթի Ստեմը (Ինդիանա) մասնակցություն է ցուցաբերել տարբեր սոցիալական և բարեգործական ծրագրերի:
«Միսս Ամերիկա-2008»-ի հետաքրքրությունների մեջ էին մտնում առողջապահության ոլորտի տարբեր խնդիրների լուծումը, հատկապես՝ մարսողական օրգանների հետ կապված հիվանդություն ունեցողներին օգնելը:
Լորեն Նելսոն, «Միսս Ամերիկա-2007», ներկայացնում էր Օքլահոմա նահանգը. հանդես էր գալիս համացանցում անվտանգության զարգացման օգտին, այցելում մանկատներ:
Ջենիֆեր Բերրի, «Միսս Ամերիկա-2006» (Օկլահոմա): Ելույթներ էր ունենում ընդդեմ հարբած վարորդների: Այժմ դասընթացներ է անցկացնում անձնական հմտությունների զարգացման թեմաներով: